ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Այսօր հայտարարված համապետական շաբաթօրյակին մասնակցել են նաև պաշտպանության նախարարության աշխատակիցները, զինված ուժերի զինծառայողներ և ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, մայրաքաղաքի մի շարք պուրակներին հարակից տարածքներում զինծառայողները կատարել են բարեկարգման և ծառատնկման աշխատանքներ։
Զինծառայողները ծառեր են տնկել և մասնակցել համապետական շաբաթօրյակին։
© Photo : official site of MoD of RA
Համապետական շաբաթօրյակի շրջանակում ՊՆ վարչական համալիրում ևս անցկացվել է ծառատունկ, որին մասնակցել են ՊՆ և ԶՈւ ԳՇ վարչությունների ներկայացուցիչները։
Զինծառայողները ծառեր են տնկել և մասնակցել համապետական շաբաթօրյակին։
© Photo : official site of MoD of RA