ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը։
Դարչիաշվիլին հուշահամալիր է այցելել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ։
Դարչիաշվիլին հուշահամալիր է այցելել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ։
Վրացի պաշտոնյան հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Իլյա Դարչիաշվիլին հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։
Նշենք, որ Դարչիաշվիլին Հայաստան է եկել պաշտոնական այցով։
ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է նրա և Արարատ Միրզոյանի հանդիպումը:
Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:
Հիշեցնենք` նախորդ տարվա սեպտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստան մեկնեց պաշտոնական, իսկ դեկտեմբերին՝ աշխատանքային այցով: 2021թ. հոկտեմբերին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ժամանեց Հայաստան աշխատանքային այցով:
Երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև տարբեր մակարդակներով հանդիպումներն ու շփումները կրում են պարբերական բնույթ:
2021թ. սեպտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Վրաստանում գտնվող ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Իսկ 2022թ. մարտին Միրզոյանն աշխատանքային այցով մեկնեց Վրաստան: