ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Ռեփեր Տիմատին իր նոր ընկերուհու` մոդել Վալենտինա Իվանովայի հետ հանրային միջոցառման է մասնակցել։ Super.ru-ի տելեգրամյան ալիքում կարճ տեսագրություն է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես է զույգը թևանցուկ քայլում։
Ըստ հաղորդագրության` զույգը գնացել է Ֆիլիպ Կիրկորովի համերգին, որը կազմակերպվել է Կրեմլում։
Տիմատիի և Վալենտինայի սիրային կապի մասին դեռ հունվարից էին լուրեր պտտվում։ Շատերը Վալենտինային նմանեցնում են սուպերմոդել Իրինա Շեյքին։
Նշենք, որ ռեփերի վերջին ընկերուհին` ուկրաինացի մոդել Սաշա Դոնին, նախորդ տարվա հոկտեմբերին էր ակնարկել, որ բաժանվել է Տիմատիից։