Մի քիչ կանձրևի. եղանակի տեսություն

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 30-ի և մայիսի 3-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Ապրիլի 30-ի, մայիսի 1-ի և 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Եղանակի կանխատեսում
Օդի ջերմաստիճանն ապրիլի 29-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, ապրիլի 30-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևանում ապրիլի 30-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածերում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Ապրիլի 30-ի և մայիսի 1-ի գիշերը, մայիսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի ցերեկը 23-25, երեկոյան՝ 17-19 աստիճան։