Մի խումբ խաղաղ բնակիչներ դուրս են եկել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից

Մարիուպոլ
Շրջափակված գործարանի տարածքից դուրս եկածների թվում երեխաներ կա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Մի խումբ խաղաղ բնակիչներ տարհանվել են «Ազովստալ» գործարանի տարածքից։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ նրանց թվում 6 երեխա կա։
«Ազովստալի» գրոհի չեղարկումը խափանել է Արևմուտքի պլանները․ ՌԴ ՊՆ
Ապրիլի 16-ին ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել էր, որ Մարիուպոլի ամբողջ տարածքը մաքրվել է ուկրաինական բանակից, օտարերկրյա վարձկաններից և «Ազով» գնդի նեոնացիստներից (որի գրոհայինների դեմ Ռուսաստանում քրեական գործ է հարուցվել): Ուկրաինական խմբավորման մի մասն արգելափակվել է «Ազովստալ» մետալուրգիական կոմբինատում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 26-ին հայտարարել էր, որ գործարանը լիովին մեկուսացված է։
«Ազովստալի» թեմայով պայմանավորվածություն չկա. Պեսկովը` ՄԱԿ-ին և ԿԽՄԿ-ին ներգրավելու մասին