Ջերմուկի խճուղու ջրատարից փրկարարները դի են դուրս բերել

Ջրատարից դուրս բերված դի, արխիվային լուսանկար
Փրկարարները ջրատարից դուրս են բերել 1939 թվականին ծնված քաղաքացու դին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու ջրատարից փրկարարներն այսօր դի են դուրս բերել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
«Ժամը 11:10-ին Վայոց Ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը տեղեկություն է ստացել, որ Ջերմուկի խճուղու ջրատարից դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Փրկարարները ջրատարից դուրս են բերել Ն․ Պ․-ի (ծնված 1939 թ․) դին և մոտեցրել ավտոմեքենային:
Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենա է այրվել