Ստեփանակերտի գազամատակարարումն այսօր կվերականգնվի, գազալցակայանները կսկսեն աշխատել

«Արցախգազ» ՓԲԸ-ն հայցում է բաժանորդների ներողամտությունը՝ պատճառած անհարմարության համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Ստեփանակերտ մտնող գազատարի վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Մայրաքաղաքի գազամատակարարումը նախատեսվում է վերականգնել այսօր՝ ապրիլի 29-ին, ժամը 20:00-ի սահմաններում»,-նշված է հաղորդագրության մեջ։

«Արցախգազ» ՓԲԸ-ից հայտնել են, որ մի փոքր ավելի ուշ կվերսկսի նաև գազալցակայանների աշխատանքը։
Հիշեցնենք` Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է ապրիլի 27-ին։