ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Վլադիմիր Զելենսկին հրավիրվել են Ինդոնեզիա` G20-ի գագաթնաժողովին մասնակցելու։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով France Presse-ին։
Ավելի վաղ Զելենսկին Twitter-ում հայտնել էր, որ բանակցել է Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի հետ և շնորհակալություն հայտնել «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին հրավիրելու համար։
Գագաթնաժողովն անցկացվելու է տարեվերջին, Բալիում։ Ո՛չ Վլադիմիր Պուտինը, ո՛չ Վլադիմիր Զելենսկին դեռ պաշտոնապես չեն հաստատել իրենց մասնակցությունը։
Սակայն Ինդոնեզիայի (G20-նն այս տարի նախագահող երկրի) նախագահը Պուտինի հետ երեկվա զրույցից հետո հայտարարել է, որ ՌԴ նախագահը հայտնել է նոյեմբերին գագաթնաժողովին մասնակցելու իր մտադրության մասին։
Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել Ռուսաստանին «Մեծ քսանյակից» հեռացնելու օգտին։
Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ դեմ է այդ գաղափարին։