Պատճառը սողանքն է. Վրաստանից Ռուսաստան ճանապարհը փակվել է բեռնատարների համար

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին երթևեկությունն անխափան իրականացվում է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի - Sputnik. «Վերին Լարսով» Վրաստանից դեպի Ռուսաստան ավտոճանապարհը փակվել է բեռնատարների համար։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, Գուդաուրի-Կոբի հատվածում սողանքների պատճառով արգելվում է կցորդով կամ կիսակցորդով մեքենաների երթևեկությունը։
Ներկայում Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բաց է թեթև մարդատար մեքենաների համար։