ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Մեկ օրում Դոնբասից ավելի քան 15 հազար փախստական է հատել Ռոստովի մարզի սահմանի անցակետերը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության մարզի սահմանապահ վարչությունը:
«Անցած մեկ օրվա ընթացքում Ռոստովի մարզում տեղակայված անցակետերով ավելի քան 15 հազար քաղաքացի է հատել սահմանը՝ Ռուսաստան մուտք գործելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դոնբասի հանրապետություններից քաղաքացիական բնակչության զանգվածային տարհանումը սկսվել է փետրվարի կեսերին սրված իրավիճակի ֆոնին։
Հետագայում Ռուսաստանը ճանաչեց ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախությունը, իսկ փետրվարի 24-ին Ուկրաինայում սկսեց ապառազմականացման ռազմական հատուկ գործողություն իրականացնել: