Կալանքի տակ դրված ակտիվներն Ուկրաինային փոխանցելն իրավունքի աղաղակող խախտում է. Պեսկով

Այդ օրենքը չի կարող առաջացնել ոչինչ, թյուրիմացությունից ու ընկալման բացակայությունից բացի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի - Sputnik. ԱՄՆ-ում ընդունված օրենքը, որը թույլ է տալիս Ուկրաինա ուղարկել օտարերկրացիների` կալանքի տակ վերցված ակտիվները, իրավունքի նորմերի աղաղակող խեղաթյուրում է ու մասնավոր սեփականության օտարում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն օրենք է ընդունել, որը թույլ է տալիս օտարերկրացիների ակտիվները, որոնք կալանքի տակ են վերցվել, ուղղել Ուկրաինայի աջակցմանը։ Օրինագիծն ԱՄՆ-ին հնարավորություն է տալիս առգրավելու օտարերկրացիների ակտիվները, եթե միջոցները ստացվել են ՌԴ ղեկավարության աջակցության կամ անօրինական գործողությունների հաշվին: Նախագծի համաձայն՝ ձերբակալված ակտիվները կարող են ուղղվել Ուկրաինայի վերականգնմանն ու երկրի քաղաքացիներին հումանիտար օգնություն ցուցաբերելուն:

«Սա, իհարկե, շատ վտանգավոր նախադեպ է, որը ցանկացած իրավական նորմի աղաղակող խեղաթյուրում է, ընդհանրապես բոլոր իրավական հասկացությունների խախտում է։ Դա պարզապես սեփականության օտարում է, և այդ օտարումն օրինականացնելու փորձ։ Դա ակնհայտորեն ցույց է տալիս, թե որքան փխրուն են այժմ բոլոր համընդհանուր ճանաչված հիմքերը մասնավոր սեփականության, տնտեսության, քաղաքականության ու մնացած բոլոր բնագավառներում»,- ասել է Պեսկովը։

Նա ավելացրել է, որ դա չի կարող առաջացնել ոչինչ՝ թյուրիմացությունից ու թյուրըմբռնումից բացի։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 65-րդ օրը։