Ինդոնեզիայի նախագահն ասել է, որ մերժել է Ուկրաինային զենք մատակարարելու խնդրանքը

Ինդոնեզիայի արտաքին քաղաքականության սկզբունքների համաձայն՝ արգելվում է որևէ ռազմական աջակցություն ցուցաբերել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի - Sputnik. Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հայտնել է, որ մերժել է Վլադիմիր Զելենսկուն՝ Ուկրաինային զենք տրամադրելու հարցում, սակայն խոսել է հումանիտար օգնություն ուղարկելու պատրաստակամության մասին։ Տեղեկությունը հայտնում է Jakarta Post-ը:
«Նախագահը մերժել է Ուկրաինայի առաջնորդի՝ ռազմական աջակցություն ցուցաբերելու խնդրանքը, սակայն ավելացրել է, որ դրա փոխարեն Ինդոնեզիան մարդասիրական օգնություն կուղարկի»,- գրում է պարբերականը:
Նա հայտնել է Զելենսկուն, որ «Ինդոնեզիայի սահմանադրական մանդատի և արտաքին քաղաքականության սկզբունքների համաձայն՝ արգելված է որևէ ռազմական աջակցություն ցուցաբերել»: