Հունաստանի ՌՕՈւ-ն 3 օրում 30 անգամ խախտել է Թուրքիայի օդային տարածքը. ԶԼՄ

Թուրքիա
Անկարան ավելի վաղ հայտարարել էր, որ Աթենքից ակնկալում է «սադրիչ հռետորաբանությունից» հրաժարում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Հունաստանի ՌՕՈւ-ն վերջին երեք օրվա ընթացքում 30 անգամ խախտել է Թուրքիայի օդային տարածքը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով A Haber հեռուստաալիքին։
Թուրքիան սպառնում է պատերազմով. Հունաստանի արտգործնախարար
Ավելի վաղ Հունաստանի ԱԳՆ-ն բողոք էր ներկայացրել թուրքական կողմին՝ հունական տարածքի վրայով թուրքական կործանիչների թռիչքների աննախադեպ քանակի առնչությամբ և մեղադրել Թուրքիային՝ կրիտիկական պահին ՆԱՏՕ-ի համախմբվածությունը խաթարելու մեջ։ Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ, դեսպան Թանժու Բիլգիչն իր հերթին հայտարարել էր, որ Հունաստանի օդային տարածքը թուրքական կողմից խախտելու մասին Հունաստանի ԱԳՆ-ի հայտարարություններն անհիմն են, և որ Անկարան Աթենքից ակնկալում է «սադրիչ հռետորաբանությունից» հրաժարում։

«Պարզվել է, որ Թուրքիայի ՌՕՈւ ստորաբաժանումներն անհապաղ արձագանքել են հունական ինքնաթիռներին, որոնք 3 օրվա ընթացքում 30 անգամ խախտել են Թուրքիայի օդային տարածքը։ Անվտանգության ոլորտի աղբյուրներից ստացած տեղեկության համաձայն` Հունաստանը շարունակում է ապօրինի, սադրիչ և ագրեսիվ գործողությունները նաև Էգեյան ծովի շրջանում»,- հայտնել է հեռուստաալիքը։

Հիշեցնենք` 2020 թվականի ամռանը Հունաստանն ու Թուրքիան երեք անգամ ռազմական հակամարտության եզրին հասան, Հունաստանի ԶՈւ-ն համընդհանուր զորահավաք սկսեց։ Պատճառն այն էր, որ Թուրքիան սեյսմահետախուզություն էր սկսել Միջերկրական ծովի արևելյան հատվածում, որը Հունաստանը համարում է բացառապես իրեն պատկանող տնտեսական գոտի։
Հունաստանի ԱԳ նախարարը քննադատել է Թուրքիային նոր կործանիչներ վաճառելու ամերիկյան ծրագիրը