ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Այս տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը լրացուցիչ 20 միլիարդ դրամ կհատկացնի Արցախի բնակարանաշինական ծրագրերի համար՝ հաշվի առնելով Արցախում առկա բնակարանային հրատապ կարիքները: Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում զետեղել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Հայտնել էինք, որ այսօր ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ԱՀ կառավարության որոշ անդամներ հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության անդամների հետ:
«Հիմնական օրակարգային երկու հարցերն էին՝ Արցախի սոցիալ-տնտեսական վիճակը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը»,- նշել է Բեգլարյանը:
Նա ասել է, որ մտքեր են փոխանակվել Արցախի անվտանգության, կարգավիճակի ու հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ: