ՀՀ ԱԳՆ-ն տեղեկություն չունի Բրյուսելում Երևանի և Բաքվի ներկայացուցիչների հանդիպման մասին

ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Երևանի և Բաքվի ներկայացուցիչները պետք է հանդիպեն Բրյուսելում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Հայաստանի ԱԳՆ-ն չի հաստատում Երևանի և Բաքվի ներկայացուցիչների առաջիկա հանդիպման մասին տեղեկությունը:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ մայիսի սկզբին Բրյուսելում կկայանա երկու երկրների ներկայացուցիչների հանդիպումը:

«Այս պահի դրությամբ նման հանդիպման մասին տեղեկություն չկա»,- Sputnik Արմենիային ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

Հիշեցնենք` ապրիլի 6-ին Բրյուսելում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։
Ըստ պաշտոնական հաղորդագրության` հանդիպմանը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով: