Հայտնի է 50 տարեկանը բոլորած ամենացանկալի աստղերի ցանկը

Հարցումն անցկացվել է Our Time կայքի օգտատերերի շրջանում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Համաշխարհային աստղ, 53-ամյա երգչուհի Քայլի Մինոուգը ճանաչվել է 50 տարեկանից բարձր ամենասեքսուալ աստղը: Daily Mail-ը հրապարակել է Our Time ծանոթությունների կայքում անցկացված քվեարկության արդյունքները։
Վարկանիշային աղյուսակի համաձայն՝ երկրորդ տեղը զբաղեցրել է 56-ամյա մոդել և դիզայներ Էլիզաբեթ Հերլին, իսկ երրորդը՝ «Ընկերներ» սերիալի 53-ամյա աստղ Ջենիֆեր Էնիսթոնը: Չորրորդ տեղում է 60-ամյա դերասան Ջորջ Քլունին, 5-րդում՝ 54-ամյա դերասանուհի Նիկոլ Քիդմանը։ Վեցերորդ և յոթերորդ հորիզոնականներում են 58-ամյա դերասան Բրեդ Փիթն ու 53-ամյա հեռուստահաղորդավարուհի Թես Դեյլին:
Ցուցակի վերջին տեղում 76-ամյա դերասանուհի, «Օսկար» մրցանակի դափնեկիր Հելեն Միրենն է։
Հարցումն անցկացվել է 50-60 տարեկան օգտատերերի շրջանում: Մասնակիցները նշել են, որ հիմա իրենց ավելի վստահ են զգում սեռական կյանքում, քան 20 տարեկանում: