Հայաստանում 20-ամյա զինվոր է մահացել համածառայակցի արձակած կրակոցից

Շարքային Սանոյանը մահացել է հիվանդանոցի ճանապարհին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի - Sputnik. Հայաստանում 20-ամյա զինվոր է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Ապրիլի 28-ին` ժամը 19:20-ի սահմաններում, նախնական տվյալներով` համածառայակցի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեդրակի Սանոյանը (ծնվ. 2002թ.)»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Սանոյանը մահացել է:
Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է առաջնագծի հարավային ուղղության բարձրադիր հենակետեր