Հայաստանի հետ հաշտեցումը հեշտ գործընթաց չէ, բայց այլընտրանք չկա. Ալիև

Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը
Ադրբեջանի իշխանությունները մտադիր են ամրապնդել բանակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ հաշտեցումը հեշտ գործընթաց չէ, բայց այլընտրանք չկա։

«Ադրբեջանի հասարակությունը ըմբռնումով է մոտենում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի գործընթացին։ Հեշտ չէ, մենք դա հասկանում ենք, սակայն մեզ այլ պատերազմ պետք չէ»,- ասել է նա «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային գիտաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը։

Ալիևը նշել է, որ Ադրբեջանը «պետք է պաշտպանի իրեն Հայաստանի կողմից հնարավոր ցանկացած ռևանշիստական ռիսկից», այդ պատճառով էլ շարունակում է ամրապնդել բանակը։
Ալիևը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների նոր հանդիպման մասին
«Մենք բազմաթիվ զինատեսակներ ենք գնում Ռուսաստանից, իհարկե՝ շուկայական գներով, ի տարբերություն Հայաստանի, որն այդ զենքն անվճար է ստացել։ Ֆորմալ առումով այն (Հայաստանը) վարկով է վերցրել, սակայն այդ վարկն այդպես էլ չի մարվել»,- ասել է նա։
Ադրբեջանի նախագահն ասել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային փոխգործակցության մասին մոսկովյան հռչակագիրը հիմնված է Բաքվի ռազմավարական շահերի վրա։ Նա հիշեցրել է` Ռուսաստանը երկիր է, որն ակտիվ մասնակցություն է ունեցել 2020 թվականի աշնանը Ղարաբաղյան պատերազմի դադարեցման հարցում։