ԵՊՀ դասախոսին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու համար

ԵՊՀ
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Այն մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատախազին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Ուսանողներից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Առաքել Թասլաքյանին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն:
Ըստ քրեական գործի` Թասլաքյանը նույն ֆակուլտետի երկու ուսանողի կողմից «Մաթեմատիկական անալիզ» առարկայի քննությունը վերահանձնելու ժամանակ վերջիններիս դրական գնահատելու և համալսարանից հեռացումը կանխելու նպատակով 2022թ. փետրվարի 25-ին հանդիպել է այդ ուսանողների ազգականներ ներկայացած անձանց, որոնցից պահանջել ու անձամբ ստացել է 200-ական ԱՄՆ դոլար և 20 000 դրամ կաշառք:
Նույն օրը դեկանի տեղակալն այդ ուսանողներից ընդունել է քննությունը և նրանց դրական գնահատել, այնուհետև համապատասխան տեղեկագիրը դրել շրջանառության մեջ:
ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի 2 աշխատակիցներ 28 մլն դրամ կաշառք են ուզել կապալառուից
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
ԱԱԾ–ն կաշառք պահանջելու և ստանալու հերթական դեպքն է բացահայտել