Չորրորդն օրն է՝ Դելիում հսկայական աղբավայր է այրվում. տեսանյութ

Շրջակա միջավայրի նախարարը կարծում է, որ հրդեհը սարսափելի կոռուպցիայի հետևանք է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Հրշեջներն արդեն չորրորդն օրն է՝ չեն կարողանում մարել հսկայական աղբավայրում առաջացած կրակը, հայտնում է India Today պարբերականը։
Հրդեհը բռնկվել էր ապրիլի 26-ին և, ինչպես հայտարարել էր շրջակա միջավայրի նախարար Գոպալ Ռայը, տարածվել ամբողջ աղբավայրով մեկ՝ «չինովնիկների անփութության» պատճառով։
Նախարարի խոսքով` քաղաքապետարանի ենթակայության ընկերությունները պետք է բուլդոզերների օգնությամբ վերացնեին «Դելիի աղբալեռները»։ Մայրաքաղաքի աղբանոցներում առաջացող բազմաթիվ հրդեհները, ըստ նրա, կոռուպցիայի հետևանք են։
Նշվում է, որ Դելիի աղտոտվածության դեմ պայքարի կոմիտեն 5 մլն ռուփիով (ավելի քան 65 հազար դոլար) տուգանել է Հյուսիսային Դելիի մունիցիպալ ընկերությանը` հրդեհաշիջման անհրաժեշտ միջոցներ չձեռնարկելու համար։