Ուկրաինայի ազգային գումարտակները ծանր տեխնիկա են տեղակայել Խարկովի և Օդեսայի դպրոցներում

Գեներալ Միզինցևը նշել է, որ Ուկրաինայի իշխանությունը շարունակում է սադրիչ կեղծիքներն, իբր, ռուսական բանակն առանց տարբերակման հրետանային կրակ է վարում, որից զոհվում է խաղաղ բնակչությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. Ուկրաինացի ազգայնականները Խարկովում և Օդեսայում ծանր սպառազինություն են տեղակայել ու կրակային դիրքեր կահավորել դպրոցներում ու բնակելի տներում: Տեղեկությունն այսօր հայտնել Է ՌԴ պաշտպանության վարչության ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։

«Խարկովում՝ ակադեմիկոս Պավլովի ու Կրիչևսկու փողոցների բնակելի տներում, № 14 վարժարանում, № 73 ու №145 դպրոցներում, № 161 վարժարանում և Օդեսայում՝ Ռադոստնայա փողոցի ու Կովրովի նրբանցքի տներում, թիվ 40 դպրոցի շենքում խաղաղ բնակիչներին որպես «կենդանի վահան» օգտագործելով, նեոնացիստները կրակային դիրքեր են կահավորել ու ծանր սպառազինություն են տեղակայել»,- ասել է գեներալը:

Մեզենցևը նաև հայտնել է, որ ուկրաինական զորքերը ԴԺՀ-ում հրետանային ռմբակոծություններ են իրականացնում Լիման քաղաքի ուղղությամբ, որպեսզի մեղադրեն ռուս զինվորականներին:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունը շարունակում է սադրիչ կեղծիքներն, իբր, ռուսական բանակն առանց տարբերակման հրետանային կրակ է վարում, որից զոհվում է խաղաղ բնակչությունը։

«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Լիման քաղաքում Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները բնակավայրի ծայրամասերից հրետանային զենքերից գնդակոծում են բնակելի թաղամասերը։ Նկարահանված նյութը նախատեսված է «ռուս զինվորականների չարագործությունների» մասին կեղծ լուրերով ռեպորտաժներ պատրաստելու համար, որոնք առաջիկայում նախատեսվում է լայնորեն տարածել արևմտյան ԶԼՄ-ներում ու առցանց հարթակներում»,- ասել է գեներալը:

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 64-րդ օրը։