Ռուբինյան-Քըլըչ հերթական հանդիպումը տեղի կունենա մայիսի 3-ին

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել փետրվարի 24-ին` Վիեննայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների` Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հաջորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 3-ին` Վիեննայում։
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարության խոսնակ Վահան Հունանյանը։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել փետրվարի 24-ին` Վիեննայում, իսկ առաջին հանդիպումը` հունվարի 14–ին, Մոսկվայում։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։