ՌԴ-ն կոչով դիմել է ԵԱՀԿ-ին

ՌԴ ԱԳՆ շենքը
Ավելի վաղ ԼԺՀ-ն և ԴԺՀ-ն հայտարարել էին, որ իրենց տարածքում հատուկ մոնիթորինգային առաքելության մի քանի դիտորդներ են ձերբակալվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան ԵԱՀԿ-ի ղեկավարությանը հորդորում է հետաքննել կազմակերպության մի շարք դիտորդների և ուկրաինացի զինվորականների փոխգործակցության փաստերը։

«Կոչ ենք անում կազմակերպության ղեկավարությանը անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել իրավիճակը շտկելու համար, մասնավորապես հետաքննություն անցկացնել պարզելու համար` ինչպե՛ս և ո՛ւմ հրամանով են ուկրաինական կողմին փոխանցվել հատուկ մոնիթորինգային առաքելության տեխնիկական միջոցներում առկա տվյալները»,- ասել է Զախարովան։

Ավելի վաղ ԼԺՀ-ն և ԴԺՀ-ն խոստովանել էին, որ իրենց տարածքում ԵԱՀԿ հատուկ մոնիթորինգային առաքելության մի քանի դիտորդ է ձերբակալվել։ Միևնույն ժամանակ, ԼԺՀ պետանվտանգության նախարարությունը հայտարարել էր, որ փաստաթղթեր է հայտնաբերել, որոնք ապացուցում են Ուկրաինայի ՊՆ-ի հետ ԵԱՀԿ հատուկ մոնիթորինգային առաքելության ներկայացուցիչների փոխգործակցությունը։ ՄԱԿ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտարարել էր, որ ԵԱՀԿ ՀՄԱ աշխատակիցները լրտեսություն են իրականացրել հօգուտ Կիևի։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 64-րդ օրը։