Պատրաստ ենք անհապաղ բանակցություններ սկսել «Ազովստալից» մարդկանց տարհանման շուրջ. Զելենսկի

Ուկրաինայի նախագահը շեշտել է, որ այդ հարցում ակնկալում են ՄԱԿ-ի աջակցությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. Ուկրաինան պատրաստ է անհապաղ բանակցություններ սկսել Մարիուպոլի «Ազովստալի» տարածքից մարդկանց տարհանման շուրջ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Անտոնիո Գուտերեշի հետ համատեղ ասուլիսում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ուկրաինան պատրաստ է անհապաղ սկսել Մարիուպոլից մարդկանց տարհանման շուրջ բանակցությունները և ակնկալում է ՄԱԿ-ի աջակցությունը»,- ասել է Զելենսկին:

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 64-րդ օրը։