Led Zeppelin Symphonic Project-ը, 50 Cent-ն ու ZAZ-ը գալիս են Հայաստան. հայտնի են օրերը

Նախարարը խոստացել էր մի քանի օրից հայտնել գերաստղերի հայաստանյան համերգների մասին, ինչն էլ արել է այսօր` Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. Հայաստանն ամռանը կհյուրընկալի Led Zeppelin Symphonic Project-ին։ Այս մասին այսօր Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում հայտնեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` ներկայացնելով մշակութային տուրիզմի զարգացման ոլորտում առաջիկայում իրականացվելիք ծրագրերը։
«Led Zeppelin Symphonic Project-ը, գիտեք, համաշխարհային ճանաչում ունեցող խումբ է, և իրենք հուլիսի 9-ին համերգ են ունենալու Երևանում»,- ասաց Քերոբյանը։
Նախարարը նաև հայտնեց, որ մինչ այդ` հունիսի 25-ին, Երևանում նախատեսված է ֆրանսիացի երգչուհի ZAZ-ի համերգը, իսկ հուլիսի 1-ին` ամերիկացի ռեպեր 50 Cent-ինը։
Հիշեցնենք` ապրիլի 20-ին Վահան Քերոբյանը «Ֆեյսբուքում» գրառում էր արել, որում հայտնել էր, որ կառավարությունն այս տարի ծրագրում է հարստացնել մշակութային կյանքը և «ինքներս մեզ ու զբոսաշրջիկներին առաջարկել ոչ միայն հացիվ, այլև բանիվ»։
Նախարարը խոստացել էր մի քանի օրից հայտնել գերաստղերի հայաստանյան համերգների մասին, ինչն էլ արել է այսօր` Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում։