Կիևն ԱՄՆ-ի աջակցությամբ լայնածավալ կիբեռ-սադրանք է պատրաստում ՌԴ-ի դեմ․ ՌԴ ԱԳՆ

Մարիա Զախարովայի խոսքով՝ Ուկրաինայում կիբեռ-վարձկանների են հավաքագրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Ուկրաինան ԱՄՆ-ի աջակցությամբ սկսել է Ռուսաստանի դեմ լայնածավալ կիբեռ-սադրանքի նախապատրաստվել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Չի ստացվի դա ներկայացնել որպես ՌԴ-ի տարածքից, մեր երկրի քաղաքացիների կողմից կատարված կիբեռհանցագործութուն. կիբեռմիջավայրում լայնածավալ սադրանքի նախապատրաստում սկսել են Կիևի ռեժիմը, ԱՄՆ-ն, հավաքական Արևմուտքը, ՆԱՏՕ-ի կառույցները, ԵՄ-ի կառույցները։ Մենք դա արձանագրում ենք»,- ասել է նա։

Զախարովան հիշեցրել է ԶԼՄ-ներում Ուկրաինայի փոխվարչապետ, թվային տեղեկատվության նախարար Միխալ Ֆյոդորովի վերջերս արած արտահայտությունների մասին՝ «աշխարհում առաջին կիբեռբանակի ձևավորումը՝ 300 հազար կիբեռզինվոր թվաքանակով»։
Էստոնիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի կիբեռանվտանգության լայնածավալ զորավարժությունները
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ «Ուկրաինայում կիբեռ-վարձկանների հավաքագրում էր ընթանում»:
Նրա խոսքով՝ «առաջին անգամ ՄԱԿ-ի անդամ պետությունը բացահայտ հայտարարել է կիբեռագրեսիայի և կիբեռ-պատերազմ վարելու մասին: Խոսքը ռուսական և բելառուսական ընկերությունների, բանկերի և հաստատությունների դեմ շուրջ յոթ հարյուր հաքերային հարձակումների մասին է։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 64-րդ օրը։