Իսրայելի վարչապետը սպառնալիքով երկրորդ նամակն է ստացել

Նաֆթալի Բենեթ. Արխիվային լուսանկար
ՇԱԲԱԿ ընդհանուր անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը հետաքննություն են սկսել։ Նամակներն ուղարկվել են փոստով, ծրարի մեջ փամփուշտ է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթն իր ընտանիքի հասցեին սպառնալիքներով երկրորդ նամակն է ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ հղում անելով երկրի ոստիկանության մամուլի ծառայությանը:
«Վարչապետի ընտանիքին ուղղված ու իսրայելական ոստիկանությանը փոխանցված սպանության սպառնալիքներով ևս մեկ նամակի կապակցությամբ ընդգծում ենք, որ հետաքննության մանրամասների հրապարակման լիակատար արգելք կա: Հետաքննությունն իրականացնում է «Լահավ 433» ստորաբաժանումը՝ ՇԱԲԱԿ ընդհանուր անվտանգության ծառայության հետ համագործակցությամբ»,- նշված է ոստիկանության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Իսրայելի ԶԼՄ-ները հայտնել էին, որ ՇԱԲԱԿ ընդհանուր անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը հետաքննություն են վարում երկրի վարչապետ Նաֆտալի Բենեթի ստացած սպառնալիքների կապակցությամբ: Նամակի մեջ փամփուշտ է դրված եղել։ Ապրիլի 26-ի երեկոյան կառավարության ղեկավարի գրասենյակը հաղորդել է, որ Բենեթի ընտանիքի պահպանության համար պատասխանատու ստորաբաժանումը ուժեղացվել է վարչապետի հասցեին սպառնալիքներից հետո: