Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին ավտոմեքենա է ընկել ձորը

Շտապօգնության ավտոմեքենա
Վարորդին տեղափոխել են Իջևանի բժշկական կենտրոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Իջևան-Սևքար ավտոճանապարհի խաչմերուկում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենա է ընկել ձորը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգը ստացել է ժամը 05։18-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի մոտ 17-րդ կմ-ին «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Ս․, ծնված 1956 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով։ Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է Իջևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել և ուղղել են ավտոմեքենան:
Խոշոր ավտովթար Երևանում. տուժածներից 2–ը երեխաներ են