ՀՀ նախագահն ընդունել է անվանի գիտնականին

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովում Յուրի Հովհաննիսյանը հանդես է գալու «Պարբերական աղյուսակի նոր տարրեր» զեկույցով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել գիտնական, ֆիզիկոս, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Մենդելեևի անվան ՅՈԻՆԵՍԿՕ-Ռուսաստան միջազգային մրցանակի դափնեկիր, Հայաստանի ԳԱԱ արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանի հետ, հայտնում են նախագահի աշխատակազմից: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Յուրի Հովհաննիսյանի հետ (28 ապրիլի, 2022թ)․ Երևան
Ողջունելով անվանի գիտնականին՝ Հանրապետության նախագահը բարձր է գնահատել նրա պատրաստակամությունն աջակցելու Հայաստանում գիտության զարգացմանը:
Անդրադարձ է եղել նաև այս շաբաթավերջին նախատեսված ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին։ Յուրի Հովհաննիսյանը հանդես է գալու «Պարբերական աղյուսակի նոր տարրեր» զեկույցով:
Հավելենք, որ 2016թ.-ին Մենդելեևի աղյուսակի 115-րդ ու 118-րդ տարրերը ստացել են «Մոսկովիում»(Mc) ու «Օգանեսոն» (Og) անունները` Մերձմոսկովյան շրջանի Դուբնա քաղաքում գտնվող Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի պրոֆեսոր Յուրի Հովհաննիսյանի պատվին: