Հայաստանը 3 մեդալ է նվաճել Չեխիայում կայացած բռնցքամարտի IBA-ի A կարգի մրցաշարում

Մրցաշարում Հայաստանը ներկայացրել են 7 բռնցքամարտիկներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Չեխիայում կայացած բռնցքամարտի IBA-ի A կարգի մրցաշարում Հայաստանը նվաճել է 3 մեդալ: Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է Համահայկական բռնցքամարտի և պրոֆեսիոնալ մարզաձևերի ֆեդերացիան։
Նշվում է, որ 48 կգ քաշային Արմեն Ղուշչյանը պարտվել է եզրափակիչում, 60 կգ քաշային կարգում Ժորժիկ Մարությանը վնասվածքի պատճառով չի ներկայացել մենամարտին, իսկ 54 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը եզրափակիչում տպավորիչ հաղթանակ է տարել Ուելսը ներկայացնող` Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող բռնցքամարտիկի նկատմամբ: Ընդհանուր առմամբ` Գարբոյանն իրեն հիանալի է դրսևորել ուժեղագույն այդ մրցաշարում:
Հիշեցնենք, որ մարզիչ Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ մրցավայր էին մեկնել 7 բռնցքամարտիկներ:
Հավաքականի հետ Չեխիայում էր նաև Համահայկական բռնցքամարտի և պրոֆեսիոնալ մարզաձևերի ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հարությունյանը:
1 ոսկի և 2 արծաթ․ հայ բռնցքամարտիկները Եվրոպայի առաջնությունից մեդալներով են վերադառնում