Գարունն ասոցացվում է կյանքի հետ, իսկ կյանքի խորհրդանիշը բնության զարթոնքն ու գարնանային ծաղկունքն են։ Աշխարհում կան անկյուններ, ուր պետք է գնալ հենց գարնանը. ծիրանի ու դեղձի ծաղկուն այգիներ՝ աննկարագրելի բույրը զգալու համար, կեռասենիով ու սակուրայով զբոսայգիներ, զանգակներից հյուսված «գորգեր»…
Sputnik Արմենիան կհուշի, թե որտեղ է ամենագեղեցիկ գարունը, և որ երկրներ պետք է գնալ նրանց, ովքեր ցանկանում են վայելել գարնանային գույներն ու բույրերը։