ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. Ապրիլի 28-ին, ժամը 13։01-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արթիկ քաղաքին հարակից ձորակում հայտնաբերվել է քաղաքացու դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Արթիկ-Հառիճ ավտոճանապարհի 1-ին կմ-ին՝ «Աթոյենց ձոր» կոչվող ձորակում, հայտնաբերվել է Մ․Մ․-ի (ծնված 1951 թ․) դին։
Փրկարարները դին դուրս են բերել ձորակից և մոտեցրել (մոտ 30 մ) շտապօգնության ավտոմեքենային: