ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ն որպես ահաբեկչությունը հովանավորող երկիր ճանաչելու ամերիկյան գաղափարը հիմար նախաձեռնություն է։
Նա նշել է, որ դա անպատասխան չի մնա։
«Բոլոր միջոցները, որոնք կընդունեն նրանք, նույնիսկ նման հիմար բնույթի, զարգացում ու շարունակություն կստանան։ Մենք, անկասկած, որևէ բան անպատասխան չենք թողնում, և նրանք պետք է հասկանան դա»,- «Սոլովյով Live» հեռուստաալիքի եթերում ասել է Զախարովան։
ԱՄՆ-ն առաջարկել է ՌԴ-ն ճանաչել որպես ահաբեկչությունը հովանավորող պետություն։