Զապորոժիեում «Կալիբրներով» արտասահմանյան սպառազինության խոշոր խմբաքանակ է ոչնչացվել. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը Ուկրաինայում ընթացող հատուկ գործողությունների ընթացքի վերաբերյալ նոր տվյալներ է ներկայացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Զապորոժիեի ալյումինի գործարանի տարածքում գտնվող օդանավարաններում ծովից «Կալիբր» հրթիռներով հարվածներ են հասցվել և ոչնչացվել արտասահմանյան զենքի և զինամթերքի խոշոր խմբաքանակ, որը մատակարարվել էր ուկրաինական զորքերի համար։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Հակաօդային պաշտպանության ռուսական միջոցներով Ալեքսանդրովկա, Բալակլեյա, Բրյանկա, Զապորոժսկոյե, Իզյում, Կապիտոլովկա, Պերեմոգա, Պետրովկա, Պոպասնոյե, Պրոլետարսկոյե, Տրուդոլյուբովկա բնակավայրերի շրջանում ուկրաինական 18 անօդաչու թռչող սարք է խոցվել, այդ թվում` երկու «Բայրաքթար-ՏԲ2»»,- ասել է նա։

Դրանից բացի, ռուսական հրթիռային զորքերն ու հրետանին խոցել են կենդանի ուժի և տեխնիկայի 432 կենտրոնացման վայր, ինչպես նաև 67 հրետանային զենք, ՀԿՌՀ-ի 2 մարտկոց և զինամթերքի 7 պահեստ։
Իսկ ՌԴ ավիացիան գիշերվա ընթացքում Ուկրաինայի 59 ռազմական օբյեկտ է խոցել։

«ՌԴ ՕՏՈւ-ի օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան գիշերվա ընթացքում խոցել է Ուկրաինայի 59 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ կենդանի ուժի և ուկրաինական ռազմատեխնիկայի կենտրոնացման 50 շրջան, Չերվոնոյե, Դոլգենկոյե, Պաշկովոյի և Վեսյոլոյեի բնակավայրերում սպառազինության և ռազմամթերքի 4 պահեստ, ինչպես նաև Սլավյանսկի շրջանում «Բուկ-Մ1» զենիթա-հրթիռային համալիր»,- ասել է գեներալը։

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ «հարվածների հետևանքով ոչնչացվել է ավելի քան 120 ազգայնական և 35 միավոր զրահատեխնիկա և մեքենա»։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 63-րդ օրը։