Վահագն Խաչատուրյանն Ալժիրում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակել

Հրաչյա Փոլադյանը հանդիսանում է նաև Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը համատեղության կարգով նշանակվել է Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կահիրե)։
Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Նշենք, որ 2018 թվականին Հրաչյա Փոլադյանը եղել է նաև Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բաղդադ):