«Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը չեղարկել է Հայաստանի ուղղությամբ թռիչքները

Ինքնաթիռ
Ավիաընկերությունը մինչև հոկտեմբերի վերջ թռիչքներ չի իրականացնի նաև ԱՊՀ-ի մի քանի այլ երկրներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը չեղարկել է Հայաստանի և ԱՊՀ-ի մի քանի այլ երկրների ուղղությամբ թռիչքները: Տեղեկությունը հրապարակվել է ընկերության կայքում։
Ըստ հաղորդագրության` մինչև հոկտեմբերի 29-ը ներառյալ, չեղյալ են հայտարարվել Հայաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի ուղղությամբ բոլոր չվերթերը։
Չեղարկման պատճառը չի նշվում։
Բուլղարական ՄիԳ-29 կործանիչներն օգնություն են ցուցաբերել հայկական ինքնաթիռին