Ուկրաինան փորձում էին վերածել հակա–Ռուսաստանի, բայց ՌԴ-ն դա թույլ տալ չի կարող. Պուտին

Արևմուտքը չկարողացավ հասնել Ռուսաստանի փլուզմանը, բայց և չի կարողանում համակերպվել այն բանի հետ, որ երկիրը կանգուն մնաց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Արևմուտքն ուկրաինացի ժողովրդի համար «ծախսվող նյութի» ճակատագիր է նախապատրաստել։ Այդ մասին ՌԴ օրենսդիրների խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ուկրաինացի ժողովրդի համար ծախսվող նյութի ճակատագիր է նախապատրաստված։ Կարծում եմ՝ այդ գիտակցումը հասնում է Ուկրաինայի ժողովրդի մեծ մասին»,-ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ Մոսկվայի հակառակորդներն արագացնում էին աշխարհաքաղաքական զենքի ստեղծումը, շեշտը դնում էին ռուսատյացության և նեոնացիստների վրա, որոնք տարեցտարի Ուկրաինան վերածում էին «հակա-Ռուսաստանի», բայց ՌԴ-ն չի կարող թույլ տալ երկրի շուրջ հակառուսական տարածքների ստեղծումը։
Արևմուտքը վերածում էր Ուկրաինան հակաՌուսաստանի, ճնշվում էր ռուսական ամեն ինչը. Կոպիրկին
«Երբ Ռուսաստանը բարեհաճորեն, ընկերաբար, եղբայրաբար վերաբերվեց ուկրաինական անկախ պետության ստեղծմանը, իհարկե, այն ժամանակ ելնում էին հենց նրանից, որ դա բարեկամական պետություն կլինի, որ մենք միասին կշարունակենք ճանապարհը՝ ամրապնդելով և զարգացնելով միմյանց, առավել մրցակցային պայմաններ ստեղծելով մեր զարգացման համար։ Այո, նոր պատմական պայմաններում։ Բայց պատմականորեն ռուսական տարածքներում «հակա–Ռուսաստանի» ստեղծում ոչ ոք չէր սպասում, և մենք չենք կարող նման բան թույլ տալ»,-ասել է Պուտինը։
Պուտինն ավելացրել է, որ Ռուսաստանը հիշում է, թե ինչպես էր Արևմուտքը քաջալերում Հյուսիսային Կովկասի ահաբեկիչներին՝ ձգտելով քանդել երկիրը։
«Հիշում ենք, թե ինչպես էին արևմտյան պետությունները 90-ականներին, 2000-ականներին Հյուսիսային Կովկասում խրախուսում ահաբեկիչներին և ավազակներին, շահարկում մեր անցյալի խնդիրները, իսկապես խնդրահարույց հարցերը, ամբողջ ժողովուրդների, այդ թվում՝ Կովկասի ժողովուրդների նկատմամբ անցյալի անարդարությունները»,-ասել է նա։
Այդպիսի մարտավարությունը, նրա խոսքով, կիրառվում էր ոչ թե Ռուսաստանի ժողովրդի համար լավ բան անելու, այլ «անցյալի խնդիրները այսօրվա կյանք» տեղափոխելու, անջատողական տրամադրություններ ստեղծելու և, վերջնական արդյունքում, այն «մասնատելու և քանդելու» համար։
Արևմուտքը բարձրացնում է Ռուսաստանի պարտության խաղադրույքը
Պուտինն ամփոփել է` արևմտյան երկրներն իրենց նպատակներին չհասան, սակայն չհաշտվեցին այն բանի հետ, որ ՌԴ-ին հաջողվել է կանգուն մնալ։