Թուրքիան Տաջիկստանին «Բայրաքթար» ԱԹՍ-ներ է փոխանցել՝ Ղրղզստանի խնդրանքին հակառակ

Ղրղզստանը պարզում է, թե ինչ արժողությամբ և քանի հատ ԱԹՍ է ստացել հարևան երկիրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Թուրքիան Տաջիկստանին «Բայրաքթար» ԱԹՍ-ներ է փոխանցել, չնայած Ղրղզստանը խնդրել էր այդպիսի քայլ չանել։ Այդ մասին հայտարարել է Ղրղզստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ժեենբեկ Կուլուբաևը, փոխանցում են ղրղզական ԶԼՄ-ները։
«Մենք այդ տեղեկությունը ստացել ենք և դեսպանին ու մյուս մարմիններին հանձնարարել ենք ուսումնասիրել այն։ Ավելի վաղ Ղրղզստանը Թուրքիային խնդրել էր ռազմական տեխնիկա չփոխանցել մեր հարևաններին, քանի դեռ չլուծված խնդիրներ կան։ Բայց մեզ պատասխանեցին, որ դա բիզնես է»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Ղրղզստանը պարզում է, թե ինչ արժողությամբ և քանի ԱԹՍ է ստացել հարևան երկիրը։ Կուլուբաևն ավելացրել է, որ «ամբողջ տեղեկատվությունը ստանալուց հետո» Ղրղզստանը բանակցություններ կանցկացնի թուրքական կողմի հետ։