Սուրեն Պապիկյանը հետևել է հայկական անօդաչուների փորձարկումներին

Զորամասի հրամանատար, գնդապետ Դավիթ Ալեքսանյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին է ներկայացրել զորամասի կառուցվածքն ու գործառույթները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ուսումնական զորամաս։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով եղել է զինված ուժերի ուսումնական զորամասերից մեկում (27 ապրիլի, 2022).
Ըստ հաղորդագրության` Պապիկյանը շրջել է զորամասի տարածքում և ուսումնական մասնաշենքում, զրուցել ժամկետային զինծառայողների հետ, հետևել ուսումնական պարապմունքների ընթացքին, հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված ու անհետ կորած զինծառայողների հիշատակը հավերժացնող խաչքարերի առջև։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված ու անհետ կորած զինծառայողների հիշատակը հավերժացնող խաչքարերի առջև։
Զորամասի հրամանատար, գնդապետ Դավիթ Ալեքսանյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին է ներկայացրել զորամասի կառուցվածքն ու գործառույթները։
Պապիկյանը եղել է նաև «Բաղրամյան» զորավարժարանում, հետևել հայրենական ռազմարդյունաբերական ձեռնարկություններից մեկի նախագծած հարվածային անօդաչուների փորձարկումներին։
Հենց այսօր, այս պահին փորձարկվում են. Խաչատուրյանը` հայկական ԱԹՍ–ների մասին