Սահմանադրական խորհուրդը Մակրոնի վերաբերյալ հայտարարություն է արել

Էմանուել Մակրոն
Ֆրանսիայի նախագահի նոր մանդատն ուժի մեջ է մտնում մայիսի 14-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը պաշտոնապես հաստատել է, որ Էմանուել Մակրոնը վերընտրվել է երկրի նախագահի պաշտոնում:
«Էմանուել Մակրոնը ստացել է 18 768 639 քվե, այսինքն՝ ընդհանուր քվեների 58,55%–ը, Մարին Լը Պենը՝ 13 288 688 քվե, այսինքն` 41,45%: Այսպիսով, Էմանուել Մակրոնը ստացել է քվեների բացարձակ մեծամասնությունը, ուստի Սահմանադրական խորհուրդը պարոն Մակրոնին հռչակում է հանրապետության նոր նախագահ», - հայտարարել է Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի նախագահ Լորան Ֆաբիուսը:
Նա հայտնել է, որ նախագահի նոր մանդատը ուժի մեջ կմտնի մայիսի 14-ից։
Հիշեցնենք` Ֆրանսիայում նախագահական ընտրություններ անցկացվեցին ապրիլի 10-ին, որին մասնակցեցին 12 թեկնածուներ։ Երկրորդ փուլ անցան Մակրոնն ու Լը Պենը։ Առաջին փուլում գործող նախագահին քվե տվեց ընտրողների 27,84%-ը, Լը Պենին` 23,15%-ը։
Ապրիլի 24-ին տեղի ունեցավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։
Բայդենը փորձել է զրուցել Մակրոնի հետ, բայց Ֆրանսիայի նախագահը չի պատասխանել