Ռուսաստանն արտաքսում է Ճապոնիայի դեսպանատան 8 աշխատակիցների․ ԱԳՆ

Ճապոնացի դիվանագետները պետք է Ռուսաստանի Դաշնության տարածքը լքեն մինչև մայիսի 10-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Ռուսական կողմն արտաքսում Է Ճապոնիայի դեսպանատան ութ աշխատակիցների, նրանք պետք է ՌԴ-ից հեռանան մինչև մայիսի 10-ը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Ապրիլի 27-ին ՌԴ ԱԳՆ է կանչվել Մոսկվայում Ճապոնիայի դեսպանատան ներկայացուցիչը, որին տեղեկացվել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության սկսվելուց ի վեր պաշտոնական Տոկիոն բացահայտ թշնամական հակառուսական գիծ է որդեգրել և քայքայել է փոխշահավետ համագործակցությունը։
«Այդ գծի գագաթնակետը Ճապոնիայից 8 ռուս դիվանագետների արտաքսումն էր։ Ղեկավարվելով փոխադարձության սկզբունքով՝ ռուսական կողմը պահանջել է, որ 8 ճապոնացի դիվանագիտական աշխատողներ մինչև մայիսի 10-ը լքեն մեր երկիրը»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ: