ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. ՀՕՊ-ը անօդաչու է ոչնչացրել Վորոնեժի մերձակայքում։ Այս մասին Telegram-ի իր էջում հայտնել է Վորոնեժի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը։
«Այսօր առավոտյան Վորոնեժի մերձակայքի երկնքում ՀՕՊ համակարգը փոքր չափերի հետախուզական ԱԹՍ է հայտնաբերել և հաջողությամբ ոչնչացրել։ Իրավիճակն անձամբ եմ վերահսկում։ Մարզի բնակիչների կյանքին և առողջությանը ոչինչ չի սպառնում»,- նշել է Գուսևը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գիշերը Կուրսկի մարզում ենթադրաբար ՀՕՊ համակարգ է աշխատել։ Նահանգապետ Ռոման Ստարովոյտը հայտնել էր, որ Կուրսկի բնակիչներից շատերը գիշերը կրակոցների ձայներ են լսել։ Զոհեր և ավերածություններ չկան։ Միջադեպի մանրամասները ճշտվում են։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 63-րդ օրը։