ՌԴ-ն դուրս է գալիս Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպությունից. UNWTO-ն հաստատել է

Զբոսաշրջիկներ
UNWTO-ից Ռուսաստանի դուրս գալու մասին հայտնել էր իսպանական լրատվամիջոցներից մեկը։ Տեղեկությունը հաստատվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպությունը (UNWTO) հաստատել է, որ Ռուսաստանը որոշել է դուրս գալ կազմակերպությունից։ Այս մասին գրված է կազմակերպության Twiiter-յան էջում։
Ավելի վաղ Efe իսպանական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Ռուսաստանը դուրս է գալիս UNWTO-ից։
«Ռուսաստանը հայտարարել է UNWTO-ից դուրս գալու մտադրության մասին։ Անհրաժեշտ է հետևել սահմանված ընթացակարգերին, ինչը մոտ 1 տարի կպահանջի, սակայն կասեցումն ուժի մեջ է մտնում անհապաղ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության գործադիր խորհուրդն ավելի վաղ անցկացրել է իր առաջին նիստը և քննարկել Ռուսաստանի անդամակցությունը դադարեցնելու առաջարկը, որի նախաձեռնողներն են Գվատեմալան, Լիտվան, Լեհաստանը, Սլովենիան և Ուկրաինան։ Արտահերթ գլխավոր վեհաժողովի անցկացմանն աջակցել է նիստի մասնակիցների 72%-ը։
Արևմուտքը բարձրացնում է Ռուսաստանի պարտության խաղադրույքը