Փաշինյանն արձակուրդ է ուղարկել ԱԽ քարտուղարին

Արմեն Գրիգորյան
Արմեն Գրիգորյանը արձակուրդում կլինի մայիսի 10-16-ը ներառյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին արձակուրդ է տրամադրել։ Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov հարթակում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը»,– նշված է վարչապետի որոշման մեջ։
Գրիգորյանին արձակուրդ է տրվում 5 աշխատանքային օր տևողությամբ՝ 2022 թվականի մայիսի 10-16-ը ներառյալ։