Նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

Ավարտել է Հայ - Ռուսական (Սլավոնական) պետական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի - Sputnik. Ռոբերտ Խաչատրյանը նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար. մինչև այս նա զբաղեցնում էր նախարարի տեղակալի պաշտոնը:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ կառավարությունից։
Ռոբերտ Խաչատրյանը ծնվել է 1984 թ.-ին Երևանում։ Ավարտել է Հայ - Ռուսական (Սլավոնական) պետական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետը։ Փոխնախարար նշանակվելուց առաջ եղել է «Սիմարտեկ Ինտեգրեյթիդ Սոլյուշնս» ՓԲԸ-ի տնօրենը։
Հիշեցնենք՝ 2018-ի իշխանափոխությունից հետո նախարարությունը ունեցել է երկու ղեկավար՝ Հակոբ Արշակյանը և Վահագն Խաչատուրյանը։ Արշակյանը այժմ զբաղեցնում է ԱԺ փոխնախագահի պաշտոնը, Խաչատուրյանը՝ երկրի նախագահի։