Մեդվեդչուկին ռազմագերիների հետ փոխանակելու մասին խոսք չի եղել․ Պեսկով

Վիկտոր Մեդվեդչուկ
Վիկտոր Մեդվեդչուկը կալանավորվել է Վլադիմիր Զելենսկու հրահանգով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Ուկրաինացի ընդդիմադիր քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկին ուկրաինացի ռազմագերիների հետ փոխանակելու մասին խոսք չկա։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, դա չի քննարկվում»,- ասել է նա։
Ուկրաինայի անվտանգության ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ Մեդվեդչուկը կալանավորվել է Վլադիմիր Զելենսկու հրահանգով։ Ուկրաինայի դատախազությունը քաղաքական գործչի անհետացման մասին հայտնել էր փետրվարի վերջին։ Ավելի ուշ Զելենսկին Ռուսաստանին առաջարկել էր Մեդվեդչուկին փոխանակել Ուկրաինայի` գերի ընկած քաղաքացիների հետ։
Մեդվեդչուկը ՌԴ քաղաքացի չէ. Պեսկովը՝ գերիների հետ փոխանակման հնարավորության մասին
Մեդվեդչուկը Ռադայի պատգամավոր է, հայտնի է որպես ուկրաինացի քաղաքական գործիչ, որը ընդդիմադիր կուսակցություն է ղեկավարում։ Նա միշտ կողմ է եղել խաղաղությանը, Ռուսաստանի և Ուկրաինայի փոխշահավետ գործընկերային հարաբերությունների հաստատմանը։ Մեդվեդչուկը Ռուսաստանի հետ անդրկուլիսային հարաբերություններ երբեք չի ունեցել։
Մեդվեդչուկը Պուտինին ու Զելենսկուն խնդրում է փոխանակել իրեն, բայց ոչ բրիտանացիների հետ