Երևանի գործարաններից մեկի տարածքում բեռնատարներ են այրվել

Դեպքի վայր է մեկնել հրշեջների երկու մարտական հաշվարկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Գիշերը հրդեհ է բռնկվել Երևանի Քոչինյան փողոցում գտնվող գործարանի տարածքում, 3 մեքենա այրվել է, մեկը` ջերմահարվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Ապրիլի 27-ին, ժամը 04:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Քոչինյան փողոցի թիվ 13 հասցեի մոտակայքում գտնվող գործարանի տարածքում այրվում է ավտոմեքենա»,- ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Քոչինյան փողոցի թիվ 7/9 հասցեի մոտակայքում այրվում է 3 ավտոմեքենա։
Գիշերը հրդեհ է բռնկվել Երևանի «Հին Էրիվան» ռեստորանում. աշխատողներից մեկն այրվածքներ ունի
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։25-ին, մարվել՝ 04։37-ին: Այրվել են «Ford Transit», «GAZel», «Grand Cherokee» մակնիշների ավտոմեքենաները, և ջերմահարվել է «Renault» մակնիշի բեռնատար ավտոմեքենա: