Բելգորոդի մարզում զինամթերքի պահեստ է այրվում

Դեպքի վայր են ժամանել արտակարգ ծառայությունների բրիգադներ։ Խաղաղ բնակիչների թվում տուժածներ չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզի Ստարայա Նելիդովկա գյուղում զինամթերքի պահեստ է այրվել։ Կրակը բաց տարածքում մարվել է։ Այս մասին Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է Telegram-ի իր էջում։

«Հրդեհի բաց մասը Ստարայա Նելիդովկա գյուղում մարվել է։ Բելգորոդի մարզի գծով ԱԻՆ գլխավոր պետ Սերգեյ Պոտապովի զեկույցի համաձայն` տուժածներ խաղաղ բնակիչների շրջանում չկան։ Շինություններ և տներ չեն վնասվել»,- գրել է Գլադկովը։

Դեպքի վայրում արտակարգ ծառայությունների բրիգադներ են գտնվում։
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին նահանգապետը հայտնել էր ՌԴ Բելգորոդի մարզի Ժուրավլյովկա գյուղի գնդակոծության մասին, 2 մարդ տուժել է։