«Ազատագրական շարժման» անդամներից 11-ին Հանրապետության հրապարակից տարել են ոստիկանություն

Ոստիկանները բերման են ենթարկում բողոքի ակցիայի մասնակիցներին
Նրանք ոստիկանությունում են ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Երևանի Հանրապետության հրապարակում ակցիա իրականացնող «Ազատագրական շարժման» անդամներից 11-ը ոստիկանություն են բերվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
Վերջիններս ոստիկանություն են տարվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով` ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու պատճառաբանությամբ։
Հիշեցնենք, որ «Ազատագրական շարժումն» առավոտյան ակցիա էր անում «Ո՛չ այլասերմանը» խորագրով։ Նրանք հակագազով ու ախտահանիչ նյութերով գնացին կառավարության շենքի մոտ. որոշել էին ախտահանել և՛ շենքը, և՛ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ոստիկանները պատ կազմեցին ու թույլ չտվեցին, որ ակցիայի մասնակիցները մոտենան կառավարության շենքին։