ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Ավելի քան 2,75 մլն օտարերկրացիներ և ուկրաինացիներ խնդրել են իրենց տարհանել Ռուսաստան, ԴԺՀ և ԼԺՀ, ինչպես նաև ՌԴ Զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող ուկրաինական տարածքներ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է հումանիտար արձագանքման միջգերատեսչական համակարգող շտաբի ղեկավար, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության կառավարման Ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:
«Ընդհանուր առմամբ, տվյալների բազայում 2 753 625 նման դիմում կա՝ Ուկրաինայի 2132 բնակավայրերից»,- ասել է Միզինցևը։
Բացի այդ, նրա խոսքով, Կիևի իշխանությունները խուսափում են լուծել ուկրաինական նավահանգիստներում արգելափակված օտարերկրյա նավերի անվտանգ ելքի խնդիրը:
Գեներալը հիշեցրել է, որ Ուկրաինայի յոթ նավահանգիստներում (Խերսոն, Նիկոլաև, Չերնոմորսկ, Օչակով, Օդեսա, Յուժնի և Մարիուպոլ), արգելափակված է 75 օտարերկրյա նավ՝ 17 պետություններից։
«Ուկրաինացի ազգայնականները շարունակում են որպես «կենդանի վահան» պատանդ պահել 90 օտարերկրյա քաղաքացու՝ հինգ պետություններից»,- ասել է նա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 63-րդ օրը։